Պուշկինո բնակավայր

Յոթ գյուղ՝ մեկ համայնք
Ծրագրի մասին
Ծրագիրն իրականացվում է Գյուլագարակ խոշորացված համայնքում և նպատակն է նպաստել Գյուլագարակ բազմաբնակավայր համայնքի տեսանելիության բարձրացմանը որպես մեկ համայնքի և ապահովել COVID-19-ի համար խոցելի խումբ հանդիսացող մեծահասակների այլընտրանքային զբաղվածությունը։

Հովիկ պապը պատմում է Պուշկինո գյուղի մասին։

Դե ինչ դիտե՛ք հոլովակն ու ծանոթացեք գյուղի ու մեր հերոսի մասին պատմող նյութին։

Հոլովակը պատրաստվել է «Գյուլագարակ համայնք․ մշակույթը մեծերի աչքերով» ծրագրի շրջանակներում։

Պուշկինո, գյուղ Հայաստանի Լոռու մարզում, Ձորագետի աջակողմյան Գարգառ վտակի ափին։ Պուշկինո է վերանվանվել 1937 թ. փետրվարի 14-ին։
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1450 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 15 կմ հյուսիս-արևմուտք։ Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղը շրջապատված է բարձր սարերով և թավուտ անտառներով: Համայնքով հոսում է Գարգառ գետը, որը սկիզբ է առնում Բազումի լեռնաշղթայից: Օդը կազդուրիչ է, առողջարար, բուսականությունը` նախալեռնային:

Պուշկինո գյուղում ապրող Հովիկ պապին ու չքնաղ Պուշկինոն
«Ծնվել եմ 1941 թվ Գարգառ գյուղում, բանվորի ընտանիքում։
Սովորել և աշխատել եմ Դիլիջանի ռադիոտեխնիկումը։Մասնագիտությամբ 15 տարի աշխատել եմ կապի գործարանում, որտեղ ստացել եմ աշխատանքային փառքի 3-րդ աստիճանի շքանշան, 10 տարի եղել եմ Գարգառում որպես դաշտային բրիգադիր, այնուհետև Պուշկինո գյուղում աշխատել եմ գյուղատնտես։ Ամուսնացած եմ ունեմ 2 տղա և 5 թոռ։
Հայրս մեկնել է պատերազմ, և այլևս չի վերադարձել,
իսկ մայրս 1984 թվականին մահացել է, հոր որոնումների հետքերով գնալով գտել ենք միայն պատերազմի մասնակից հորս գերեզմանը»,- պատմում է Պուշկինո գյուղում ապրող Հովիկ պապիկը։
ՀՀ Լոռու մարզի Պուշկինո գյուղը Գյուլագարակ խոշորացված համայնքի բնակավայրերից մեկն է: Հիմնադրվել է 19-րդ դարում: Ներկայիս անվանումը ստացել է ի պատիվ ռուս հանճարեղ բանաստեղծ Ալ. Պուշկինի, ով ռուս-թուրքական պատերազմի ժամանակ անցել է Պուշկինո գյուղով:
Գյուղի հիմնադիրները եղել են ռուսները, ովքեր ներկայիս բնակչության թվաքանակում փոքր մաս են կազմում:
Պուշկինո գյուղը շրջապատված է անտառներով և լեռներով, որոնք հարուստ են սառնորակ աղբյուրներով:
Հողերը կավա-ավազային են:
Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ: Արտադրվում է կաթ և միս:
Կլիման բարեխառն է,ամառը զով է,ձմռանը ցուրտ:
Գյուղում կա մեկ հիմնական դպրոց:
Պուշկինոն Լոռու մարզի ամենագեղեցիկ, ամենագողտրիկ վայրերից մեկն է։ Այստեղ բնությունը ամենափարթամ ու մշտադալարն է։ ԲՆՈՒԹՅՈՒՆ․․․․․․ինչքան գեղեցկություն, ինչքան իմաստ, ինչքան խորհրդատվություն, ինչքան բարություն և մաքրություն կա այս բառի մեջ․․․բնությունը և մարդը կազմում են մի ամբողջություն։ Նրանք միասին դառնում են կատարելություն։ Զարմանալի է, թե որքան առեղծվածային և չնաշխարհիկ է բնությունը․․․մեզ միայն մնում է չվնասել բնությունը և պահպանել այն․․․․երբ կկտրվի վերջին ծառը, երբ կվերանա վերջին կենդանին, այդ ժամանակ մարդը կհասկանա դրանց կարևորությունն իր կյանքում։

Այս Մատուռ-եկեղեցին կառուցվելու է բարերար, Մոսկվայի «Զվարթնոց» հայկական մշակութային հիմնադրամի նախագահ, մշակույթի վաստակաշատ գործիչ Անժելա Ստեփանյանի և իր ընտանիքի՝ Գուրգեն,Դավիթ և Նարե Մինասյանների նախաձեռնությամբ։ Մատուռ-եկեղեցու ճարտարապետներն են Տիգրան Վիրաբյանը և Գևորգ Մարտիրոսյանը, ձևի մտահաղացումը Անժելա Ստեփանյանինն է։

Պուշկինո գյուղում կան բազմաթիվ հյուրատուներ։

Այստեղ կարող եք մեկուսանալ Լոռվա հրաշք բնության մեջ, լողալ լողավազանում, համտեսել հրաշալի ուտեստներ, խաղալ բազմազան սեղանի խաղեր, կամ պարզապես հանգստանալ։



Այս մուլտիմեդիա նյութը պատրաստեցին
Վահե Խաչիկյան
Ծրագրի ղեկավար
Հարութ Չատինյան
Հոլովակի հեղինակ
Ռոզա Մատինյան
Նյութի հեղինակ
Նյութը պատրաստվել է ՄԱԶԾ «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականցվում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։ Նյութում արտահայտված տեսակետնորը պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԶԾ և ՇԶՀԳ տեսակետների հետ։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website