Կուրթան բնակավայր
Գմբեթային փոխանցումը երկշարք տրոմպներով է Թմբուկը դրսից ութանիստ է՝ հատած զույգ կիսասյուներին հենվող որմնակամարներով, որոնց կամարամիջոցներում մարդու գլուխ հիշեցնող զարդանախշ քանդակներ են։ Գմբեթի քիվի ստորին գոտու վրացերեն արձանագրության համաձայն, եկեղեցին 1154 թ.-ին նորոգել է Իվանե Օրբելյան ամիրսպասալարի որդի Սմբատը։ Կառուցված է բաց դեղնավում ֆելզիտի խոշոր սրբատաշ քարերով: Ծածկերը թեթևացնելու համար դրանցում տեղադրվել են կավե խոշոր կճուճներ: Արևմուտքից կից գավթից պահպանվել են միայն որմնախարիսխների մասեր։

| Մացակ Թապտղի Գևորգյան Ծնվել է 16.06.1961թ. Ստեփանավանի շրջանի գ. Կուրթանում: Նախնիները բռնագաղթել են Շուշի-Բերդից 1760-70-ականներին , հիմնավորվել են Կուրթան գյուղում : Գևորգյանների տոհմը գյուղի մարդաշատ ու հնաբնակ տոհմերից մեկն է: Վերջացրել է Կուրթանի միջնակարգ դպրոցը 1978թ. ,ապա ծառայել է Խորհրդային բանակում (ԱրևելյանԳերմանիա): Ծառայությունն ավարտելուց հետո՝ 1982-1985 թ.թ.-ին աշխատել է Կուրթանի սերմնաբուծական խորհտնտեսությունում՝ որպես դաշտավարության բանվոր: Ավարտել է Գուգարքի շրջանի Մեղրուտի ագրարային (սովխոզ) տեխնիկումի երեկոյան եռամյա կուրսերը: 1985թ. նշանակվել է «Մեծ Ձոր» այգեգործական բրիգադի բրիգադավար, ապա 1986թ. մինչև Խորհրդային Միության փլուզում աշխատել է դաշտավարության 3-րդ բրիգադի բրիգադավար: Չնայած իր գործունեության գյուղատնտեսական բնույթին՝ միշտ ակտիվ է եղել համայնքի հասարակական մշակույթային կյանքում. տարիներ շարունակ ղեկավարել է կոմերիտական կազմակերպության «Լուսարձակ» շտաբը: Խորհրդային Միության փլուզումից հետո ևս ակտիվ է եղել հասարակական-քաղաքական կյանքում: Միշտ կարևորել է մշակույթի դերը համայնքային կյանքի զարգացման գործում, և հետխորհրդային տարիներին՝ դժվարին 90-ականներին, իր անմիջական ջանքերով պահպանել է գյուղի մշակույթի տան շենքը և հասել նրան, որ պետական աջակցությամբ շենքը մասնակի վերանորոգվելէ: Այժմ շենքը ծառայում է գյուղի մշակույթային և սպորտային կյանքի կազմակերպման համար: |
Հոլովակը պատրաստվել է «Գյուլագարակ համայնք․ մշակույթը մեծերի աչքերով» ծրագրի շրջանակներում։
Հնեվանք, վանական համալիր, ճարտարապետական հուշարձան Հայաստանի Լոռու մարզում, Կուրթան գյուղից արևելք, Ձորագետի աջ ափին։ Այժմ կիսավեր համալիրի կազմում եղել են երեք եկեղեցի, գավիթ, բնակելի, տնտեսական և օժանդակ շինություններ։ Գլխավոր եկեղեցին (VII դ.) արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև, եռախորան գմբեթավոր կառույց է (արևմտյան ուղղանկյուն խաչաթևը չի պահպանվել)։ Հավանական է, որ աղոթասրահն ունեցել է արևելք-արևմուտք ձգվածություն: Ավագ խորանին կից ուղղանկյուն ավանդատներից հարավը ծածկված է խաչային, իսկ հյուսիսը՝ կիսագլանային թաղերով։ Եկեղեցու մուտքը եղել է արևմտյան թևից: Մեկական պատուհաններ են բացվում խորաններից և թմբուկի ճակատային նիստերից: Պատուհանները եզրագծված են եղել բուսական և երկրաչափական զարդանախշերով:Հիմնականում առանց երեսքարերի են: Բեմի մասը առաջ է ընկած ավագ խորանից:

