Հոբարձի բնակավայր

Յոթ գյուղ՝ մեկ համայնք
Ծրագրի մասին
Ծրագիրն իրականացվում է Գյուլագարակ խոշորացված համայնքում և նպատակն է ՝նպաստել Գյուլագարակ բազմաբնակավայր համայնքի տեսանելիության բարձրացմանը ՝որպես մեկ համայնքի և ապահովել՝ COVID-19-ի համար խոցելի խումբ հանդիսացող մեծահասակների այլընտրանքային զբաղվածությունը։

Հոբարձի
Գյուղը գտնվում է Ստեփանավան քաղաքից 12կմ հարավ-արևելք, հեռավորությունը ՝մարզկենտրոնից 30կմ։

Էմիլ պապը պատմում է Հոբարձի գյուղի ու եկեղեցու մասին։

Դե ինչ դիտե՛ք հոլովակն ու ծանոթացեք գյուղի ու մեր հերոսի մասին պատմող նյութին։

Հոլովակը պատրաստվել է «Գյուլագարակ համայնք․ մշակույթը մեծերի աչքերով» ծրագրի շրջանակներում։

Էմիլ պապին և գյուղի եկեղեցին
Էմանուել Սոֆյանը ծնվել է 1942թ. հունվարի 20 ին Ստեփանավանի շրջանի Հոբարձիգյուղում,գյուղացու ընտանիքում։Սովորել և ավարտել է տեղի 7_ամյա դպրոցը,որից հետո ընդունվել է Ստեփանավանի անասնաբուժական տեխնիկումը։Ավարտելուց հետո նշանակվել է Ալավերդու Ղաչաղան գյուղի անասնաբույժ։1962_1965թթ. ծառայել է Սովետական բանակում։1966թ. սովորել և ավարտել է անասնաբուժական ինստիտուտի 6 ամսյա դասընթացը։ 1966թ._ին ամուսնացել է,ունի 2 երեխա ,4 թոռ և 1 ծոռ։

Նկարում՝ գյուղի վարչական ղեկավարը ,և Էմանուել Սոֆյանն են:
Գյուղում է գտնվում V-VI դարի եկեղեցի
Եկեղեցին V_VI դդ․ սրահավոր, միանավ թաղածածկ, դահլիճ տիպի եկեղեցի է։ Թաղը ուժեղացված է ուղղանկյուն կտրվածքով որմնասյուներին հենվող զույգ թաղակիր կամարներով։ Հարավից կից է ուղղանկյուն հատակագծով խորանավոր ավանդատունը (պահպանվել են հետքերը), որի մուտքը բեմառաջքից է։ Աղոթասրահը երեք կողմից (բացի արլ․) եզերվել է արտաքին սրահով, որից պահպանվել են երբեմնի փայտաշեն ծածկի հենարան պահունակները (հս․ և հվ․ որմերին)։

Եկեղեցին ունեցել է երեք մուտք՝ հվ․, արմ․ և հս․ (վերջին երկուսը, ինչպես և ավանդատան մուտքը այժմ փակ են)։ Պահպանվել է հս․ շքամուտքի 3/4 որմնասյուները՝ կիսաշրջանաձև բարավորն ընդգրկող որմնակամարով (ավարտվել է ճակտոնով)։ Արմ․ որմնասյան խոյակը ձևավորված է պայտաձև կամարիկների շարքով։Ցարիզմի ժամանակ գյուղական կարգով վերանորոգվել է Հոբարձու եկեղեցին, որի փայտաշեն արհեստական տանիքը հետագայում փտել է, քայքայվել բնական պայմաններից:
Եկեղեցու խորանի վերնամասում դրված գերանի վրա հայտնաբերվել է արձանագրություն(ԹՎԻՆ 1861 ՇԻՆԵԱԼ ԲՕԼՕՐ ԳՅՈՒՂՈՔ ՍԲ. ԳԷՎՈՐՔ), ըստ որի կա վարկած, որ անունը եղել է Սբ. Գևորգ։
Գյուղում եղել են զրույցներ իբրև եկեղեցին հունական պատկանելիություն ունի։Սակայն դա այնքան էլ այդպես չէ, քանի որ եկեղեցու բակում գտնվող և՛ գերեզմաններն են հայկական և՛ գյուղն է հայկական։Միակ բացատրությունը թե մարդկանց մոտ ինչու է թյուր կարծիք ստեղծվել, պատճառն այն է որ 19-րդ դարում տարածաշրջանում հայտնի վարպետների խմբեր են եղել, որոնք վարձատրության դիմաց հայկական եկեղեցիներ են կառուցել, որպես օրինակ` Վարդաբլուրի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցել են հույն վարպետներ, իսկ Հոբարձու եկեղեցին վերակառուցելիս խորանը իրենց ոճով են պատրաստել, առանց բեմը բարձրացնելու` գավիթի մակարդակի։
1941-1945 թթ. մեծ հայրենականում զոհվածների հիշատակին նվիրված հուշակոթող
Գյուղից երկրորդ աշխարհամարտին մասնակցել է 113 մարդ, 68-ը չեն վերադարձել:Հուշարձանը 1973 թվականին նախագծել և կառուցել է Միշա Եղինյանը:
Այս մուլտիմեդիա նյութը պատրաստեցին
Վահե Խաչիկյան
Ծրագրի ղեկավար
Հարութ Չատինյան
Հոլովակի հեղինակ
Ալեն Գևորգյան
Նյութի հեղինակ
Նյութը պատրաստվել է ՄԱԶԾ «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականցվում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։ Նյութում արտահայտված տեսակետնորը պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԶԾ և ՇԶՀԳ տեսակետների հետ։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website