Ամրակից բնակավայր

Յոթ գյուղ՝ մեկ համայնք
Ծրագրի մասին
Ծրագիրն իրականացվում է Գյուլագարակ խոշորացված համայնքում և նպատակն է նպաստել Գյուլագարակ բազմաբնակավայր համայնքի տեսանելիության բարձրացմանը որպես մեկ համայնքի և ապահովել COVID-19-ի համար խոցելի խումբ հանդիսացող մեծահասակների այլընտրանքային զբաղվածությունը։
Ամրակիցը, գյուղ է  Լոռու մարզում Ստեփանավանի տարածաշրջանում, Ստեփանավան քաղաքից 4 կմ դեպի արևելք: Մարզկենտրոնից գտնվում է 30 կմ հեռավորության վրա։ Գյուղը հիմնադրվել է 1840-ական թթ. : Նախկինում ունեցել է Կիրովո, Նիկոլաևկա, Նովոնիկոլաևկա անվանումները։ Ամրակից է վերանվանվել 1991 թ.-ին։
2017 թվականին այն ներառվել է Գյուլագարակ խոշորացված համայնքի մեջ:
Ամրակիցը մինչև 1960-ականները ռուսական գյուղ էր, սակայն այդ տարիներին այստեղ սկսել են հայեր հաստատվել, որոնց թիվը կտրուկ աճել է 1988-ի երկրաշարժից հետո: Հայերը եկել են տարբեր վայրերից, այդ թվում՝ Ստեփանավանից, Երևանից, մի մասն էլ (35-40 %) գաղթել է Ադրբեջանից:
1970-ականներին Ամրակիցում նաև ադրբեջանցիներ էին ապրում, որոնք հետագայում հեռացել են, իսկ ռուսների թիվն սկսել է նվազել երկրաշարժից հետո, նրանք տեղափոխվել են հատկապես Ստավրոպոլի ու Կրասնոդարի երկրամասեր:
Այսօր շուրջ 600 բնակիչ ունեցող Ամրակիցում միայն 15-20 ռուս է ապրում, մյուսները հայեր են:


Ամրակիցի բնակիչ Սամվելը պատմում է Գյուլագարակ գյուղի ու Սբ. Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու մասին։

Դե ինչ դիտե՛ք հոլովակն ու ծանոթացեք գյուղի ու մեր հերոսի մասին պատմող նյութին։

Հոլովակը պատրաստվել է «Գյուլագարակ համայնք․ մշակույթը մեծերի աչքերով» ծրագրի շրջանակներում։

Սամվել Այվազյան
Ես` Սամվել Ջումշուտի Այվազյանս ծնվել եմ 1954թ. Լոռու մարզի գյուղ Սվերդլովում։ Ավարտել եմ տեղի միջնակարգ դպրոցը։ Սովորել եմ Վանաձորի գյուղատնտեսական տեխնիկումի հողաշինարարական բաժինը 1970-1973թթ.
Ծառայել եմ սովետական բանակում 1973-75թթ.

Ամրակիցի Սբ. Նիկոլայ Հրաշագործ եկեղեցին
Գործել է մինչև 1988 թվականը։ Զգալիորեն վնասվել է Սպիտակի երկրաշարժի ժամանակ։ Գտնվում է վթարային վիճակում։ 2009 թվականին նրա մեջ գտնվող սրբապատկերները տեղափոխվել են Գյումրու ռուսական եկեղեցի:
Հանրապետական նշանակության հուշարձան է (համարանիշը. 5.13.4)Եկեղեցին պատկանում է Եկատինոգրադի Կուբանի թեմին:
Ծխական համայնքին հոգ էր տանում վարդապետ Գրիգոր Շչուկինը (վրաց ուղղափառ եկեղեցի), որի մահից հետո եկեղեցական արարողություններն այլևս չեն կատարվում :

Եկեղեցուն հարավից կից է զանգակատունը:Կառույցը քարաշեն է, տանիքը՝ փայտից:
Եկեղեցին կառուցվել է Ճարտարապետ Անդրեյ Ապլակսինի <<Նեոռուսական ոճով>>:

Եկեղեցին զգալիորեն վնասվել է 1988թ․-ի Սպիտակի երկրաշարժից, սակայն չի խոնարհվել: Եկեղեցին փակ է, չի գործում։ Այն լուռ վկան է երբեմնի այստեղ հաստատված կազակների աշխույժ կյանքի ու գործունեության։

: Այս պահին այն գտնվում է արտակարգ իրավիճակում և չի կարող վերականգնվել: Մասնագետների կարծիքով ՝ այժմ ավելի նպատակահարմար է քանդել այս եկեղեցին և կառուցել նորը, քան վերականգնել հինը :

Այս մուլտիմեդիա նյութը պատրաստեցին
Վահե Խաչիկյան
Ծրագրի ղեկավար
Հարութ Չատինյան
Հոլովակի հեղինակ
Վահե Մարդոյան
Նյութի հեղինակ
Նյութը պատրաստվել է ՄԱԶԾ «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականցվում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։ Նյութում արտահայտված տեսակետնորը պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԶԾ և ՇԶՀԳ տեսակետների հետ։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website